▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել

Հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը եւ ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:

168.am-ն է գրում և նշում, որ հայտնի է, որ դեռեւս 2018թ. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը»:

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար՝ նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»»,- գրել էր թերթը:

Կայքը Քննչական կոմիտե (ՔԿ) հարցում ուղարկեց՝ ցանկանալով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին