Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետդեպարտամենտը գաղտնազերծել է Մեղրու հանձնման ողջ պատմությունն ու մանրամասները:
Ազատությունը հրապարակեց դա` հատուկ նյութով:
Նիկոլիստական կոլլաբորացիոնիստական ոհմակը հիմա Քոչարյանի` Մեղրին հանձնելու պատրաստ լինելու վաղուց շատերին հայտնի հանգամանքը սարքել են դրոշակ ու հարձակվում են Քոչարյանի վրա, որ ցույց տան թե ամեն բանում նախկիններն էին մեղավոր և որ իրենք Քոչարյանի ֆոնին իբր շահեկան դիրքում հայտնվեն:
Հետն էլ ալիբի են կառուցում, որ իրենք Մեղրին առաջիկայում հանձնելիս` մրուրի բերանը նոր ծամոն դնեն, թե` Մեղրին վաղուց էր հանձնված:
Քոչարյանի մեղքն այստեղ կարևոր չէ: Ակնհայտ է, որ Քոչարյանը պատրաստ էր Հայաստանի ամենակարևոր հատվածը տալ, որ ստանար իբր պարտված թշնամուց` իր երկրի հաղթանակի ճանաչում: Բայց դա, այլևս էական չէ: Իսկ ի՞նչն է էականն այստեղ:
Էականն ու ամենակարևորն այն է` թե ինչու է հանկարծ հիմա ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծում այս տեղեկատվությունը: Մի բան, որ նորմալ պայմաններում դեռ շատ երկար էր գաղտնի մնալու: Ազատության պնդումը թե հանրային հարցման արդյունքում է դա եղել` ես գնահատում եմ որպես կեղծ բացատրություն:
Նման փաստաթղթային փաթեթներն այսքան արագ չեն գաղտնազերծվում: Դրանք գաղտնազերծելու համար, ընդ որում նման մասշտաբով, անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի հատուկ կարգադրությունը,
Եվ ուրեմն ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ այս թեման: Ինչո՞ւ ԱՄՆ կողմից:
Ենթադրում եմ, որ գաղտնազերծման արտոնությունն արել է Բայդենը` իր իշխանության վերջին օրերին: Դրանց ծանոթանալու և մշակելու համար առնվազն օրեր էին անհրաժեշտ: Արդեն բացված նյութերի արտահոսքը արվել է Ազատության միջոցով, որ ֆինանսավորվում եմ ամերիկյան հարկատուների կողմից:
Նախագահ Բայդենը գիտեր, որ առաջիկայում Ադրբեջանը գրավելու է Սյունիքը: Ինչպես այն ժամանակ, այդպես էլ իր օրոք ԱՄՆ-ը դեմ էր դրան: Հիմա, երբ Թրամփն է Սպիտակ Տանը` անկանխատեսելի դիրքորոշմամբ այս հարցում, փաստաթղթերը առաջ են բերում քննարկման դաշտ Մեղրիի թեման: Գաղտնազերծումն այն միակ լծակն էր որով ԱՄՆ-ի նախորդ իշխանությունը կարող էր փորձել խանգարել Մեղրիի գրավմանը: Դա մեսիջ է հայությանը, որ Մեղրին ամենացանկալի գանձն էր և շարունակում է մնալ այդպիսին ոչ միայն Ադրբեջանի, այլև և գուցե հատկապես` Թուրքիայի համար:
Ու մինչ կոլլաբորացիոնիստները ցեխ են շպրտում Մեղրին Թուրքիային հանձնելու պատրաստ Քոչարյանի վրա, քոչարյանականներն էլ պաշտպանվում ու իրենց կարծիքով հակահարձակվում, հայ ժողովուրդը մնում է և մնալու է անհաղորդ այս կարևորագույն ազդակին: Եվ այն հերթական անգամ իջեցնելու է պրիմիտիվ դու ես մեղավոր, չէ դու ես մեղավոր հարթության:
Իսկ Մեղրու կորուստն արդեն անխուսափելի է: Ոչ միայն այն թվերին Մեղրին հանձնելուն դեմ չեղողը, այլև հայ ժողովուրդն իր ամբողջությամբ այն արդեն վաղուց է հանձնել: Ինչպեսև Երևանը:
Մնում է միայն երկրի նոր տերերը գան իրենց գնած ապրանքի` Հայաստանի վերջին ծվենի հետևից:
Եվ շուտով կգան»:
|