▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գաղտնի գործակալներ՝ Փաշինյանի թիմում». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ մայիս ամսից այն կարծիքն եմ ունեցել, որ անամոթ հանրապետականները խորամանկ ձևերով հաջողացրել են իրենց գաղտնի գործակալներին ներդնել Փաշինյանի մերձավոր թիմի մեջ ու այդ գործակալներն իրենց ձեռքն են վերցրել նոր իշխանությունների կադրային նշանակումների գործը:

 

 

 

Ու նրանք միտումնավոր այնպիսի մարդկանց են նշանակում կառավարության անդամ, մարզպետ, պատգամավոր ու այնպիսի ելույթներ են գրում նրանց համար, որ ամեն կերպ վնասեն հեղափոխության գործին:

Այս վերջին շրջանում համոզվեցի, որ մայիս ամսին ունեցած ենթադրությունս ճիշտ էր: Այնպես, որ Նիկոլ Փաշինյանը պիտի զգույշ լինի և բացահայտի նրանց բոլորին»:

Կարդացեք նաև՝ Ներկա քաղաքական դաշտում ոչ մեկի հետ հույս մի կապեք. Արծրուն Պեպանյան. 2013, ապրիլ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին