▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայանե Հակոբյանը մեկնել է Եգիպտոս

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը Facebook-ի իր դիմատետրում գրառում է արել այն մասին, որ ճամփորդում է` գտնվում է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի հանգստավայրում` Կարմիր ծովի ափին:

Մեկնաբանություններում նրան հաճելի հանգիստ են մաղթում ընկերները։

Հիշեցնենք սակայն, որ Գայանե Հակոբյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման, ինչը նշանակում է, որ նա իրավունք չունի լքելու երկիրը։ Դա կարող է անել հույժ անհրաժեշտության դեպքում` միայն Քրեակատարողական ծառայության պրոբացիոն կառույցի հատուկ թույլտվությամբ: Թե ինչի՞ հիման վրա են Հակոբյանին թույլ տվել լքել երկիրը՝ հասկանալի չէ։

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին