Արձակագիր-հրապարակախոս Գայանե Փայտյանն էլ հայտնեց` Չի´ վստահում Փաշինյանին․․․
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում ակցիա են իրականացնում՝ «Չենք վստահում Փաշինյանին» խորագրով: Ակցիային միանալ ցանկացողները խորհրդանշանական քվեարկության են մասնակցում՝ քվեաթերթիկում նշելով «Չեմ վստահում»։ «Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ չենք վստահում այս իշխանություններին։ Սիմվոլիկ ժողովրդական հանրաքվեով ցույց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած, որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել»,- հայտնել են նախաձեռնության հեղինակները։ *** |
«Մեզ տեղեկատվություն է հասել, որ այս ստախոսը պատրաստվում էր հայտարարությամբ հանդես գալ, դիմեր ժողովրդին՝ իրենց հռչակավոր խաղաղության պայմանագրի շուրջ»,-«Սրբազան պայքար»-ի երիտասարդների ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և, դիմելով Նիկոլ Փաշինյանին, կոչ է արել. «Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակիր: Ի վերջո հրապարակային դուրս ես գալու և քո սիրած ձևաչափերից որևէ մեկով պատմելու, բացատրելու, թե ինչ է այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը: Թաքուն դռների հետևո՞ւմ է լինելու»: Սրբազանը ընդգծել է, որ չեն հրապարակում խաղաղության համաձայնագրի տեքստը, որ ինչպես ուզենան՝ մեկնաբանեն, «անընդհատ խաբում են, ժողովուրդը ոչ մի բանից տեղյակ չէ»: |
***
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրմանը, նշել է. «Մենք պատճառ չունենք, որպեսզի նրանց վերարտադրվելու հնարավորություն ընձեռենք: Վերարտադրվել կարող են միայն «իրենց նախասիրած ընտրությունների» միջոցով, իսկ դա պետք է տեղի ունենա առանց իրենց: Այս իշխանությունները վերարտադրվելու են իրենց բնական միջավայրում, որի անունն է սանդարամետ՝ դժողք, որտեղից եկել են»: Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում ակցիա են իրականացնում՝ «Չենք վստահում Փաշինյանին» խորագրով: Ակցիային միանալ ցանկացողները խորհրդանշանական քվեարկության են մասնակցում՝ քվեաթերթիկում նշելով «Չեմ վստահում»։ Բագրատ Սրբազանը ևս միացավ նախաձեռնությանը: *** |
«Ներկայիս իշխանությունները չեն պահում իրենց վստահելի ձևով, չեն կատարում իրենց պարտքը իրենց քաղաքացիների նկատմամբ և չեն վարում այն քաղաքականությունը, որը մենք կուզենայինք տեսնել»,-«Սրբազան պայքար» շարժման երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցը՝ ընդգծելով, որ ներկայումս ՀՀ քաղաքացիությունը կրող մի շարք քաղաքացիներ գտնվում են Բաքվի բանտերում, և ներկայիս իշխանությունը որևէ գործողություն չի իրականացնում՝ մեր համաքաղաքացիներին, մեր արյունից ունեցող մարդկանց հայրենիք հետ բերելու համար: «Իշխանության ստեղծած լռության միջավայրը վստահություն չի ներշնչում: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ներիկայիս իշխանության նկատմամբ հանրության կողմից անվստահությունը հաստատենք, սառույցը կոտրվի և փոփոխություններ տեղի ունենան մեր երկրում»,-նշեց ակցիայի մասնակիցը: Դիտեք նաև՝ |