▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ պահեստներ են այրվում

«Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ պահեստներ են այրվում․ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է պահածոների պահեստում։

Ինֆորմացիան այս հղումով կթարմացվի։

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Մայր Հայաստանի ավագանու անդամները գտնվում են դեպքի վայրում։
Տեղի է ունեցել պայթյուն Քանաքեռ֊Զեյթուն համայնքում (Գազպրոմ Արմենիա ետնամասում) պահեստային տարածքներում։
Փորձում ենք տեղեկություններ ստանալ անմիջապես դեպքի վայրից»։

Թարմացված․ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարճ ժամանակում կանխվել է Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված տարածումը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով ներսում տուժածներ չկան, մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշեց նա։

Թարմացված․ Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում։ Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքեց համացանցում տարածված՝ պայթյունի մասին լուրերը․ «Էս պահի դրությամբ, նախնականով, պայթյուն չի եղել։ Կանխավարկածներից չենք կարող խոսել, քննությամբ կպարզվի․․․ Պահեստային տարածք է, ամեն ապրանք էլ կա՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ»,- շարունակեց նա։

Թարմացված. Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին