▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ Արմենիան» նոր հայտարարություն է տարածել

«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Հայտարարություն է տարածել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը․

«Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։

Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։

Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։

Առո'ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին