«Այս տեսանյութերը ինձ այսօր ուղարկեց ընկերս: Լավ կլիներ, որ այս խնդրին ուշադրություն դարձվեր ու լուծում մտածվեր: Զորավան գյուղում ամսի 4-ից 5-ը պետք է տեղի ունենար ցորենի ցանք արդեն վարված հողի վրա, բայց «Գազպրոմը» առանց տեղյակ պահելու հողի սեփականատերերին քանդել է հողը սեփական խողովակը թարմացնելու համար:

Տվյալ խողովակը անցնում է նաև մի քանի բերքատու այգիների միջով: Քաղաքացիները լուրջ կորուստներ են ունենալու: Մանրամասները տեսանյութերում»,-գրել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով տեսանյութեր:


