▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեմաֆին Գասպարյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է Տաթեւիկ Ստեփանյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ Գեմաֆին Գասպարյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

Գեմաֆին Գասպարյանն իր ազատման հետ կապված ֆեյսբուքյան գրառում է արել.

«Հարգելի քաղաքացիներ,

Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության:

Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:

Շնորհակալ եմ բոլորին ով վստահեց:

Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ նույն պաշտոնում նշանակվել է Տաթևիկ Ստեփանյանը.

Ստեփանյանի կենսագրությունը՝ ստորեւ.

Ծնվել է 1982 թվականի մայիսի 12-ին:
1999-2004 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել է անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագետի, ուսուցչի որակավորում:
2015-2016թթ․ ավարտել է Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթացը:
2015-2016թթ ավարտել է Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթացը։
2019թ․ մասնակցել է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում /AUA extension։
2017 թ.-ից «Ռեքավերի Քոլեջի» խորհրդատու է՝ հաստատված հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
2004-2020 թթ. աշխատել է «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ –ում որպես գլխավոր մենեջեր:
2017 թ. հիմնադրել և ղեկավարել է «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է աուտիզմ ունեցող անձանց հիմնախնդիրներով։
2019- 2020 թ. եղել է Impact Hub Yerevan անդամ «Zartir Fellowship» շրջանակներում:
2019թ․-ից առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։
2019 թ․-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
Տիրապետում է նաև անգլերենին, ռուսերենին, գերմաներենին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին