▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 20.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Գեներալ Մանվելի դեմ տուշոնկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը»

Իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արթուր Վանեցյանի  հարցազրույցից ևս մեկ ալ դրվագ:
«Իմնեմնիմի» փոդքասթում զրույցի ժամանակ Արթուր Վանեցյանն իբր սկանդալային բացահայտում է կատարում, ասելով թե գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը:
Այն որ տուշոնկա շոուն մոնտաժել էր մկրտչյան արենը բոլորս էլ գիտեինք, բայց Արթուր Վանեցյանը կարծես մոռանում է, որ արենի մոտնաժված տեսագրությունը տարածել է ոչ թե արենը, այլ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Հիմա հարց:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ո՞նց կարող էր տեղյակ չլինել իր հսկողության տակ աշխատող մամուլի կենտրոնի տարածած տեսագրության բովանդակությանը: Իսկ եթե տեղյակ է եղել ու լռելով թույլ է տվել ապօրինությանն՝ ինքն էլ մասնակից է այդ ապօրինությանն ու այն ամեն ինչին որ կատարվեց գեներալի հետ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին