Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիևն այսօր, ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան հայկական կողմի կրակից սպանվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը:
Նա հայտնել է, իբր հայկական կողմը հարյուրավոր տուժածներ ունի, տեխնիկայի մեծաքանակ կորուստ, ինչը, սակայն չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ գեներալ Փոլադ Հաշիմովն ադրբեջանական բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ գնդապետ Իլգար Միրզեևը՝ հրետանու պետ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զոհերի թիվը պաշտոնական տվյալներով 6-ն է: Նրանցից մեկը, ինչպես երեկ հայտնել ենք, ԶՈՒ ավագ լեյտնենանտ է:
Հայկական կողմը զոհեր չունի, կա 5 վիրավոր, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ, 3-ը՝ պայմանագրային զինծառայողներ: