Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի շրջակայքում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի ահաբեկիչների հետ բանակցությունները ավարատվել են անարդյունք:
ArmDaily.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ բանակցությունները շարունակվելու են վաղը:
Հիշեցնենք, որ այսօր բանակցություններին մասնակցել է նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Նա կմասնակցի վաղվա բանակցություններին, թե ոչ, մեր աղբյուրը դժվարացավ ասել:
Գեներալ Մուրադովը այսօր Գորիս էր ժամանել 14.00-ին, բանակցությունները նախատեսված են եղել 15:30-ին, սակայն մեկնարկել են միայն 17.00-ին ու ավարտվել 20․30-ի կողմերը: