▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատրաստվում է մեկնել  Հայաստանից, բայց ոչ մշտապես։ Այս մասին այսօր նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց՝ ոչ մշտապես։ Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց սա մեր երկիրն է։ Գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային։ Ես անկեղծ եմ ասում՝ աշխատանքային խնդիր չունեմ»:

Նա չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը, այլ նշեց, որ մոտ  ժամանակներս ամեն ինչ պարզ կլինի, միայն նշեց, որ դա լինելու է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին