Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում նախկին գլխավոր դատախազ, իսկ 2008-ին ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի՝ երկիրը լքելուն և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելուն այն դեպքում, երբ վերջինս Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության, պատասխանել է.

«Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»:

Իսկ հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի կարծիքը կամ հայտարարություններն արդյոք կարո՞ղ են ազդել ծառայության աշխատանքի վրա, Սասուն Խաչատրյանը նշել է.
«ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով, և քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի»։


