▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան

Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,-նշել է նա։

Դիտեք նաև՝

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին