▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեվարվել է 2 հայ զինծառայող

Այսօր հայկական կողմից կա 2 գերեվարված զինծառայող՝ Սեւ լճի հատվածում։

/filemanager/uploads/zinvor.png

Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

Գերեվարվածների վերաբերյալ կայքը փորձել է տեղեկություն ստանալ հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներից, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Բացի այս դեպքից, այսօր Նախիջեւանի սահմանին՝ Երասխ գյուղի հատվածում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։

ՀՀ ՊՆ-ն այս առիթով հաղորդագրություն է տարածել.

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

 

Կարդացեք նաև՝ Հայտնի է Երասխում զոհված հայ զինծառայողի անունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին