▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է. Փաշինյան

Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,- գրել է Աղաջանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին