Գյումրին նեղլիկ ու խղճուկ մի տարածք դարձրած երկրի ու քաղաքի իշխանավորներ: Արդեն դեկտեմբերի 7-ն է՝ մեծ ցավի ու մեծ կորուստների հերթական տարելիցը:
Նայեք քաղաքին, տեսեք նրա կքված մեջքը, տեսեք թալանված նրա ներկան ու ցավ ապրեք, ու մտահոգվեք:
Գոնե հիմա հավաքեք աշխարհի հարուստ գյումրեցիներին, իսկ նրանց թիվը մի քանի հազարից անցնում է, տարածքներ տվեք, առաջարկություններ արեք՝ թող վերաստեղծեն քաղաքը, զարկ տան բիզնեսին: Հեշտ է, դյուրին է Գյումրին Գյումրի դարձնելը, այն նորից 200 հազարանոց քաղաք դարձնելը:
Թեկուզ արհամարհեք որոշ օրենքներ, արտոնություններ տվեք ներդրումներ անողներին, կաշառք մի վերցրեք նրանցից, այլ օգնեք ու աջակցեք:
Եթե օրենքները խանգարեն՝ աչք փակեք:
,,Ստով լինի, կեղծիքով լինի, թալանով լինի՝ պիտի կառուցվի այս քաղաքը,, ,- ասում էր Արշակ Երկրորդը Արշակավանի մասին:
Բա 1500 տարի անց Արշակի թասի՞բն էլ չունեք:
Բա գետինը չեք մտնում, որ դուք լող եք տալիս հարստությունների մեջ, հափրանում եք, անկշտորեն զխտկվում եք, իսկ Գյումրիում դեռ 4000 մարդ անտուն է...