▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզպետը կարող է զրկվել վարորդական իրավունքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սևանի ճանապարհին, սակայն նա մինչև այժմ շարունակում է պաշտոնավարել:

Թերթը դիմել է Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, և ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնել են, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում:

Մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին