Երգիչ Տիգրան Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ։
«Մեր սիրելի ունկնդիրներ, անկեղծորեն ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Սուրբ Ծննդյան և Ամանորի առիթով։ Թող սերը և ներդաշնակությունը մշտապես տիրեն Ձեր տներում, իսկ երեխաների խինդն ու ծիծաղը երբեք չմարեն։ Մաղթում ենք Ձեզ խաղաղություն, բարեկեցություն և անսպառ առողջություն»,– տեսաուղերձում ասել է երգիչը։