▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը. Գառնիկ Դանիելյան

***

***

Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ, հայոց «Վահան ջոկատի» հրամանատար Արթուր Վարդանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ հարյուրավոր մարդիկ, չնայած ցրտին ու մթին, շարունակում է փակ պահել ճանապարհը: «Եկեք Կիրանց, Ոսկեպար, կանգնեք այս պարզ, պայքարող մարդկանց կողքին»,- ասել է նա:

Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը տեսաուղերձով զգուշացնում է` Ոսկեպարի, Կիրանցի հատվածի ականազերծումը ոչ թե խնդիր, այլ աղետ է դառնալու:

«Եկող շաբաթ Հաագայի դատարանը որոշում է կայացնելու Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ: Բա որ հանկարծ հրաշքով դատարանը հայամետ որոշում կայացնի, իրավիճակ է փոխվելու: Իսկ դու, այ վարչապետ կոչվող դավաճան, հապճեպ քանդում ես պաշտպանական բնագիծը: Բոլոր նրանք, ովքեր կենթարկվեն ականազերծման հրամանին, հանցագործ են ու հանցակից»,- իր ուղիղ եթերում հայտարարեց նա: «Որևէ ականի հեռացումն ուղղակի պետական դավաճանություն է: Հրաժավեք պաշտոնից, կոչումից, բայց մի գնացեք էդ հրամանի իրականացմանը: Թուրքը հենց այդ հատվածն է ուզում, որովհետև այդտեղով երբեք չի կարողացել մարտական խնդիր իրականացնել»,- զգուշացրեց զինվորականը:

***

Կիրանցում մարդիկ դեռ շարունակում են փակ պահել ճանապարհը` հրաժարվելով տուն գնալ անգամ մութն ընկնելուց հետո: Ոմանք անգամ պատրաստվում են քնապարկերով գիշերել այնտեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին