▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․մեր կողմից վիրավորներ չկան

Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանյը։

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg

«Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», - ասել է համայնքապետը։

Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Նշենք, որ գրեթե այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծում էր հայկական դիրքերը Արարատի մարզում՝ Երասխում։

Կութի գյուղապետի փոխանցմամբ՝ աժմ իրավիճակը հանգիստ է։

Դիրքերի կրակոցները լսվել են նաև Գեղարքունիքի Գեղամասար և Սոթք համայնքներից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին