▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

Հուսով եմ՝ Գերմանական ոստիկանությունը կբացահայտի այս զազրելի արարքի կատարողներին և պատասխանատվության կենթարկի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին