▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը». Կարապետ Պողոսյան

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/goxutyun.jpeg

 

«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ. քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։ Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունն իրենք ներմուծեցին Հայաստան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին