Գիշերը սահմանին կրակոցներ են հնչել, իսկ առավոտյան Փաշինյանն ու Ալիևը Աստանայում իրար կողք լուսանկարվել են. նշենք, որ Աստանայում մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։
Իսկ ՊՆ-ն հաղորդել է, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Դիտեք նաև՝