Գիշերը տեղացած ինտենսիվ անձրևների արդյունքում վարարել է Դեբեդն ու դրա վտակ Ձորագետը․ կան ավերածություններ
***
Լրագրող Սյուզի Բադոյանը գրել է․
Քաոս ա Տաշիրում, ԱԻՆ-ից մարդ չկա... ողջ գիշեր մարդիկ Տերից դուրս են վազել բարձրահարկեր կամ տների կտուրներն են բարձրացել։ Տաշիրում տներ են ջրի տակ անցել․․․Անասնագոմեր, խանութներ․․․
Միջպետական ճանապարհը փակ է․․․Ասֆալտ չկա․․․ 3 հատվածում քշել տարել է ճանապարհը պատնեշներով ու ծառախիտ բլուրներով։ Ալավերդիում գետը վարար հոսում է հիմա լրիվ անանցանելի է ճանապարհը։
Լրագրող Հրաչյա Պապինյանն էլ գրում է․
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, ք
գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թուամանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել: Առայժմ այսքանը:
***
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ |