▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտակցո՞ւմ եք, որ «թուրքը Երևան է հասնելու»-ն ֆանտաստիկայի ժանրից չէ»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2021/11/week-3/Alvina_Axababyan.jpg

«Էս պլանավորված ու խաղարկվող շարունակական «պարտությունների պատերազմին» պետք է վերջ տալ։ Թշնամին Գեղարքունիքից Սյունիք ինչքան կարևոր բարձունք կա, փորձում է իրենով անել և շատ դեպքերում արդեն հաջողել է։

Հասկանո՞ւմ եք, որ հաջորդ մոտալուտ պատերազմի մեջ մենք մտնելու ենք ամենավատ ելքային դիրքերից։

Գիտակցո՞ւմ եք, որ «Թուրքը Երևան է հասնելու»-ն ֆանտաստիկայի ժանրից չէ»։

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին