Գիտեի, որ էս ժամին ես գալու․․․Ինչպե՞ս է Սիրուշոյի որդին դիմավորում ճամփորդությունից վերադարձած մայրիկին
Տեսանյութը ինստագրամյան իր էջում ներկայացրել է երգչուհին ու գրել է․
«Տուն․․․Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում․․․ ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։ Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է)))»։