▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ. Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր միկրոբլոգում ներողություն է խնդրել իր կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից։ Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Խնդրում եմ ների։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել», - գրել է Ուեսթը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ամուսնուց: 

Հիշեցնենք, որ դրանից առաջ Քանյեն Թվիթերի իր էջում գրել էր, որ ցանկանում է բաժանվել Քիմից: Ռեպերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ փորձում է ամուսնալուծվել: Նա նաև մեղադրել է Քիմին՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին