Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծես թե գիտի, թե մայիսի 1-ին ինչո՞ւ վարչապետ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին:
«Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ կընտրեն մայիսի 8-ին: 8 թիվը հետաքրքրիր օրինաչափություն ունի հայերիս համար: Շատ լավ տարիներ են եղել մեզ համար 1968, 1988, 1998, 2018 թվականները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թե՛ ժամանակավոր կառավարությանը, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ինչ վերաբերում է նախորդ կառավարության ցուցաբերած 7.5 տնտեսական աճին՝ նկատեց.
«Կառավարությունը ստել է աշխատատեղերի, ներդրումների մասով: Խոստացել էին աշխատատեղեր(7000-10000), իրականում եղավ կրճատում: Ներդրումների մասով էլ ֆոկուս է եղել.պետական բյուջեի ծախսային մասը ներկայացրել են որպես ներդրումներ: Իրականում ներդրում չի եղել: 7.5 տոկոսը հանքարդյունաբերության, IT ոլորտի կտրուկ աճի միջինացված ցուցանիշն է: Չեմ խոսում կադրային քաղաքականության, գիտության, կրթության մասին: Հայոց պատմության մեջ չի եղել դեպք, որ 0.5 տոկոսով բյուջեից ֆինանսավորեն գիտությունը: Նման բան ո՞վ էր տեսել»:
Թաթուլ Մանասերյանը կարևորեց տնտեսական մեխանիզմը, որը կորդեգրեն Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը, որպեսզի ստվերը կրճատվի, տնտեսությունը զարգանա:
Մանրամասները՝ տեսանյութում