▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտենք` գիշերային խաղերի մեջ եք Բաքվի հետ». Բագրատ Սրբազան

Ամփոփելով օրը` Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք այսօր առավոտյան շատ մեծ խմբով` մեծով փոքրով շատ խաղաղ գնացել ենք Արտաքին գործերի նախարարություն, թեպեդ խորքում չկա այդպիսի նախարարություն: Ինչո՞ւ ենք գնացել. արդեն քանի ամիս է` վերջին օրերին` ավելի ինտենսիվ, ադրբեջանաթուրքական իշխանությունը բոլոր խողովակներով, անգամ` նախագահական մակարդակներով, սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին: Վերջինը եղավ այն, որ սպառնացին, թե էլիտար զորքեր կմտցնենք Հայաստան, որպեսզի օգնենք Փաշինյանին: Եվ մի բառ անգամ այս մարդկանց բերանից դուրս չի գաիս: Ես հստակ ասում եմ` սա միայն ձեզ չի ուղղված, սա ամբողջ հայ ժողովրդին է ուղղված: Դուք չունեք արժանապատվություն ու պատիվ, մենք ունենք: Ասել եմ` կամ դուք իջեք, կամ մենք բարձրանանք ձեզ մոտ, ու բացատրություն տվեք: Ձեր ընկերն ասում է` Խոջալուի համար պատասխան պիտի տաք: Մի բառ ասեք, թե՞ արդեն ասել եք, դե գիտենք` գիշերային խաղերի մեջ եք Բաքվի հետ»:

***

«Մեզ ուղիղ տեղեկություններ են հասնում, որ էն վախկոտ ստախոսն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) ուղիղ կապի մեջ է էս վերջինի (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.) և անընդհատ, ամենավերջին խոսքերով, արգելում է, որ ներքև իջնի: Ստացվում է` Ոստիկանությունը մի կողմից, ժողովուրդը մյուս կողմից, իրար հետ պայքարի մեջ են մտնում, որովհետև ինչ-որ մեկը որոշել է այնտեղ նստել վերևը և գրգռել ոստիկաններին մարդկանց դեմ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

Նա հավաստիացրեց` այն, ինչ տեղի է ունեցել, սադրանք է ամենավերջին աստիճանի, «մենք մեր իրավունքները պաշտպանել ու պաշտպանելու ենք մինչև վերջ, իսկ բոլոր պաշտոնյաները պատասխան են տալու»:

***

«Ստախոսը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) ոչ միայն ամենավերջին բառերով արգելել է այն մեկին (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.)` իջնել ու հանդիպել մեզ հետ, այլև հրահանգել է ոստիկաններին` ամենաբիրտ ձևով ջարդել»,- նշեց Բագրատ Սրբազանը` հավելելով, որ թեև չի կարող ամենահավաստի տեղեկություն սա համարել, բայց տարբեր աղբյուրներից է այն հասել:

«Ոստիկաններն էլ փորձում էին ամեն կերպ խուսափել, որ այդ գործողությունը չանեն, բայց ստիպված էին, թե ինչու էին ստիպված, դա էլ չգիտեմ»,- նշեց Սրբազանը:

***

«Բոլոր նրանք, ովքեր մարդու կվնասեն կամ գույք, նրանք կապ չունեն մեզ հետ։
Դրանք կամ հատուկ ներդրված անձինքն են կամ սադրիչներ։
Ուժի կիրառումը, թեկուզ մեր կեղմից, դատապարտելի է մեզ համար»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։

***

«Մայիսի 26-ից հետո մեր երկրում առկա է երկիշխանություն: Դրան հաջորդող օրերին ամեն օր կատարվում է մի դեպք, որտեղ այդ երկիշխանության տարրերը երևում են: Նաև այս վայրագություններին զուգահեռ ոստիկանության զսպվածություն ենք տեսնում, հազարներով գալիս են, բայց հիմնականում չեն խառնվում, ինչպես նախկինում: Կարծում եմ` ամեն օր փոփոխություններով լի օրեր ենք ապրում, գորգի տակ չերևացող փոփոխություններ են տեղի ունենում` ի նպաստ հայ ժողովրդի: Փաշինյանը կորցրել է իր իշխանությունը, թեև չի ուզում առերեսվել այդ մտքի հետ: Հիմա Սրբազանի գլխավոր խնդիրն այն է, որ ամեն ինչ անի անցնցում, ինչը հեշտ չէ Փաշինյանի պես պատուհասի պարագայում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺԲ-ի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

***

«Ժողովուրդն ով է, որ իրենք դուրս գան, նրա հետ հանդիպեն: Համ էլ` ըստ իրենց` ովքեր իրենց հետ չեն, իրենց ժողովուրդը չեն», այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, պատասխանելով հարցին` ինչու իշխանությունը դուրս չի գալիս ժողովրդի հետ հանդիպելու, նշեց դերասան Դավիթ Հակոբյանը:

«Աշխարհում ամեն ինչ նույնն է` քարանձավից սկսած: Ժողովրդի մոտ դուրս է գալիս նա, ով մաքուր է ժողովրդի առաջ: Իսկ այս իշխանությունները գլոբալիստ են, եվրոպական կեղծ արժեքներն են տարածում` չկա հայրենիք, չկա ազգ: Ժողովրդին անընդհատ կերակրում են լավ ու խաղաղ ապրելու կեղծ քարոզով: Չի կարող լինել խաղաղ ու լավ կյանք, եթե չկա այն վայրը, որտեղ պետք է խաղաղ ու լավ ապրես: Սա կեղծ քարոզ է: Այնինչ միայն հիմարը չի ուզի խաղաղություն: Ու ստացվում է` եթե ես հիմա պայքարում եմ «խաղաղություն քարոզողի» դեմ, ուրեմն ես վատն եմ դառնում»,- նշեց դերասանը:

Նա նաև համոզմունք հայտնեց` յուրաքանչյուր մարդ, նաև` հոգևորականը, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ` իր երկրի վիճակով:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին