▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում 35-ամյա հայ է կալանավորվել` թմրանյութ և զենք պահելու համար

Գլենդելում զենք պահելու համար կալանավորվել է 35-ամյա Արման Կուրեղյանը: Այս մասին հայտնում է Los Angeles Times–ը։

Կուրեղյանին ոստիկանությունը կանգնեցրել էր՝ առանց անվտանգության ամրագոտին կապելու մեքենա վարելու համար, տղամարդու պահվածքը շատ նյարդային է եղել, նա հրաժարվել է պատասխանել սպայի հարցերին: Այս ամենը կասկած է առաջացրել ոստիկանների մոտ, ովքեր զննել են մեքենան, որում հայտնաբերվել է մի շիշ Hennessy, թմրանյութ, թմրադեղերի գործածման  հարմարանքներ, հերոին հիշեցնող նյութ, նաեւ Beretta տեսակի ատրճանակ։

Հավելենք, որ Արման Կուրեղյանն արդեն մեկ անգամ դատված է եղել մինչ այս: 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին