Գլոբբինգը միշտ կրել է սոցիալական բարձր պատասխանատվություն։ Մենք կարևորում ենք ոչ միայն ծառայությունների և սպասարկման որակը, այլև մեր մասնակցությունը և նախաձեռնությունները՝ երկրի սոցիալական հարցերում։ Ուստի Գլոբբինգը մեկնարկում է բարեգործական նոր ծրագիր:
Մինչև փետրվարի 28-ը մենք կազմակերպում ենք հավաք` ՀՀ-ում գործող անապահով ընտանիքների և ծնողազուրկ երեխաների խնամքով զբաղվող հաստատություններին օգնելու նպատակով։ Այդ նպատակով կընդունվեն տարբեր իրեր, պարագաներ, հագուստ` բացառությամբ գումարի։
հագուստ,
կենցաղային տեխնիկա,
կենցաղային իրեր,
տնտեսական ապրանքներ (օճառ, լվացքի փոշի),
գրքեր, գրենական պարագաներ
այլ անհրաժեշտ իրեր և պարագաներ։
Հավաքի ավարտից հետո կկազմակերպենք իրերի բաշխումը և տեղափոխումը։
Մեզնից յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է, և կոչ ենք անում բոլորին միանալ մեր նախաձեռնությանը։
Իրերը կարող եք մոտեցնել հանձնման 6 կետեր Երևանում, Վանաձորում և Գյումրիում՝ այդ թվում և մեր բոլոր սպասարկման սրահները հետևյալ հասցեներով.
Երևան, Հր. Քոչար 44, “Արաբկիր” սպասարկման սրահ
Երևան, Մաշտոցի 43, “Կենտրոն” սպասարկման սրահ
Երևան, Գ. Նժդեհ 19, “Շենգավիթ” սպասարկման սրահ
Երևան, Մարգարյան 18, “Աջափնյակ” սպասարկման սրահ
Վանաձոր, Տիգրան Մեծի 52, “Վանաձորի Կերպարվեստի թանգարան”
Գյումրի, Գորկու 50/4, «Գյումրի Լոֆտ»
*Կարևոր է, որ իրերը լինեն լավ, խիստ ցանկալի է նոր վիճակում։
Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք գրել charity@globbing.com-ին։