▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլուխդ հողեմ» Կիրանցի գյուղապետ․ Հրանտ Բագրատյան

«Գլուխդ հողեմ» Կիրանցի գյուղապետ․ Հրանտ Բագրատյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

***

«Բաքվում Էրդողանն ու Ալիևը փորձելու են Փաշինյանի հետ պայմանավորվել, թե ինչ է հետագայում հանձնելու, սովորեցնելու են՝ ինչպես իրեն ավելի համապատասխան ձևով պահի, որպեսզի թյուրքական աշխարհին դուր գա»,- «Հայելի» ակումբում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Բաքվում կպահանջեն տալ «միջանցքը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 գագաթնաժողովին։
Հարցին՝ ինչպե՞ս է Փաշինյանը կարողանում մոլորեցնել մարդկանց, Բագրատյանը պատասխանել է․ «Չի մոլորեցնում, օգտվում է մի հզոր մեխանիզմից․ ուզում ես Սևանը տուր, ուզում ես Գավառը տուր, մենակ թե արի, ասա՝ ախպեր ջան, տունդ արժե 50 հազար դոլար, բայց կփոխհատուցեմ 100 հազար։ Պարզվում է՝ մեր ժողովրդի 90%-ն ասում է՝ ինչ լավ է և ձայնը կտրում է։ Ինքը բոլորին ապացուցում է, որ հող տալուց հետո իր դիրքը որպես իշխանություն ամրապնդվել է»,- ասել է Բագրատյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին