«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում:
Նախավերջին ԳՄ նիստից առաջ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է` գնա «բզբզա», մինչեւ տեսնենք ինչ ենք անում:
«Նախագահից երբեք չի երեւում, ու չես հասկանա` լա՞վ բան ենք անում, թե՞ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը:
«Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների եւ միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում