ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Փաշինյանը գնում է Էրդողանին անձամբ շնորհավորելու։ Այն Էրդողանին, ով մարզել ու Բայրաքթարներով զինել է ադրբեջանական բանակը, գեներալներ է ուղարկել, որ ղեկավարեն են 44-օրյա պատերազմը, շարունակում է Հայաստանը շրջափակված պահել, լկտիաբար իր պայմաններն է թելադրում Հայաստանին, սպառնում է մեր եկրին․․․ Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն։ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի, զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: |
«Գնացել է զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են». Արթուր Խաչատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին