«Մենք շատ լավ գիտենք, որ էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որպեսզի հասնի իր նպատակներին, այսինքն՝ հայաթափի Արցախը: Դիմում եմ էդ էկոակտիվ կոչեցյալներին, գնացե՛ք, ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվե՛ք, Բաքվի գարշահոտ օդի մաքրության համար պայքարե՛ք»,- Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց Արցախյան երրորդ պատերազմում զոհված ու անհայտ կորած զինծառայողների միության նախագահ Արմեն Ասրյանը՝ դիմելով բնապահպանական կեղծ պատրվակով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին: Ասրյանը նշեց, որ ամեն ինչ պետք է անել՝ արցախցիների ձայնը բոլոր ատյաններում լսելի դարձնելու համար: Դիտեք նաև՝ |