▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացեք ձեր ֆրակցիայով, մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները»

 

«Մի շաբաթ շարունակ իշխանական կեղտոտ մամուլը իր որոշ քննչական ծառայությունների հետ լուրեր են տարածում, որ էս հրապարակում հավաքված են թմրամոլներ, մարդկանց տներ են մտնում խուզարկություններ են անում»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Մի հայտնի կայք ունի էդ Գռզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները։ Էս հրապարկում են երեխաներ, մարդիկ իրենց ընտանիքներով, նորածին երեխաներից մինչև ծերեր դուրս են եկել պայքարի։ էս սրիկաները և անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ էս հրապարակում մարդիկ հավաքվում են կա՛մ փողով, կա՛մ էլ թմրամոլության ազդեցության տակ»,- նշեց նա։

«Ուրեմն լսե՛ք՝ ձեզ ինչ եմ ասում, էս հրապարակից ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը տասին ցանկացած կլինիկայում անալիզ տա, բայց ձեր ամբողջ ֆրակցիան ևս պետք է տա։ Գնացեք ձեր ֆրակցիայով, ու մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները, իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ով ա թմրամոլը»,- ասաց Սաղաթելյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին