▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացեք նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեք․ Վիճեցին Մարուքյանն ու Ռուբինյանը

Այսօրվա՝ հունվարի 22-ի ԱԺ նիստում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվերակության ժամանակ պատգամավորներից 39-ը կողմ քվեարկեցին, 2- ը՝ դեմ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն այդպիսով չընդունվեց։ Քվերակությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իր խոսքում նշեց․ «Քաղաքական մեծամասնության այս գործողությամբ ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։ Սա վատ նախադեպ է, որը չի եղել նույնիսկ նախկին խորհրդարաններում»։

Մարուքյանին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ նախկին ձեր գործընկերների հետ սուրճ խմել»։

Ռուբինյանի այս ելույթից հետո վիճաբանություն սկսվեց Մարուքյանի և նրա միջև։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին