ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ուղղաթիռից ու գրել՝ Գնացինք Ջերմուկ։
Վարչապետի հետ Ջերմուկ է մեկնում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Ջերմուկից, որտեղ վարչապետը բնակիչների հետ քննարկելու է Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները, նորություններ կներկայացնենք օրվա ընթացքում։