Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: «Ես ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, որը հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես` Երևանի քաղաքապետարանի դերը և նշանակությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերժ Սարգսյանը։ Իսկ թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում ՀՀԿ-ի աշխատանքը, Սերժ Սարգսյանն ասաց, որ գնահատականներ տալու ժամանակը չէ. «Գնահատականները կտրվեն ժամը 8-ից հետո»,- հավելեց նախագահը:
Տեսանյութը` Report.am-ի