Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտունու շրջանի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը, որը նաև միջպետական է: Նաև փակել են Ծակքար մտնեղ ճանապարհը:
Պատճառը՝ մարդկանց խոպանից ուղարկված փողերը զանգավածորեն հարկում են:
Գնել Սանոսյան, հիշում ես, չէ՞, որ Ծակքարը քո գյուղն է: Հիշում ե՞ս, արա, որ էդ գյուղացիներին բաներ էիք խոստանում, հիմա չես ուզո՞ւմ գնաս էդ մարդկանց ուղիղ աչքերին նայես (ինչպես դավաճան շեֆդ կասեր): Ո՞ւր ես հիմա, արա, ժողովուրդդ, հայրենի գյուղացիքդ բան ունեն ասելու քեզ ու էն շեֆիդ...»:
Թարմացված․ «Գնացել եմ պատերազմ, դարձել հաշմանդամ, իմ ջեբից բուժվել, կիսատ թողել բուժումը՝ փող չունենալու պատճառով: Հիմա պտի գնամ ՌԴ աշխատեմ, բերեմ, մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլն էլ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբայ, սոկ խմի՞»,- ասել է Երևան-Մարտունի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ արտագնա աշխատանքի շնորհիվ են կարողանում ընտանիք պահել: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բողոքում են նոր օրենքի դեմ, որով արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։ |