Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այցելել է թուրք հայտնի բլոգեր, խոհարար Բուրաք Օզդեմիրի` Տաջիկստանում գտնվող ռեստորան:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է թուրք բլոգերի Ինստագրամի էջում:
Կադրերում երևում է, թե ինչպես է Բուրաքը վախեցնում Գոհարին, իսկ վերջինս էլ ճչում է ու սկսում բարձրաձայն ծիծաղել:
«Ես շոկի մեջ էի: Շնորհակալություն, սիրելիս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Գոհարը:
Տեսանյութը բացասական արձագանք է ստացել դիմահարդարի հայ երկրպագուների կողմից, ովքեր շտապել են քննադատել նրան` Բուրաք Օզդեմիրի հետ հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Բուրաքն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին` ողջունելով արցախահայության դեմ սանձազերծված ագրեսիան: