▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Պարույրյանը` իր և Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունների մասին

Շոու-բիզնեսյան քննարկման օրվա թիվ մեկ թեման այն էր, որ   հեռուստահաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի սիրտն այլևս զբաղված է: Ու թեև հեռուստահաղորդավար ռեփերը չի պատասխանում հեռախոսազանգերին ու որևէ մեկնաբանություն չի տալիս իր և ներկայիս ընկերուհու` նկարչուհի Գոհար Պարույրյանի հարաբերույթունների մասին, այնուամենայնիվ,  esyes.am-ին   հաջողվել է գտնել ու կապ հաստատել Գոհարի հետ, ով ասել է, որ Ֆելիքսի հետ լ շատ ավելի վաղուց են ընկերություն անում` չցանկանալով, սակայն, հստակ ժամկետ նշել: 

Ի դեպ, երբ թղթակիցը զանգահարել է Գոհարին, նա այդ ժամանակ էլ Ֆելիքսի հետ է եղել  և խոստովանել է, որ Ֆելիքսն արգելում է որևէ մեկնաբանություն տալ: «Մենք վաղուց պայմանավորվել ենք, որ չենք խոսելու անձնականի մասին»,- ասել է Գոհարը:

Իսկ երբ  լրագրողը  փորձել է ճշտել` արդյոք առաջիկայում ծրագրում են ամուսնություն կամ նշանադրություն, Գոհարը սիրալիր պատասխանել է. «Այդ հարցերով զանգեք Ֆելիքսին, էլի»:

Հիշեցնենք, որ Դելոյի` երեկ կայացած հարսանիքին Ֆելիքս-Գոհար զույգը քավորն ու քավորկինն էր. հնարավոր է սեպտեմբերին Ֆելիքսն ու Գոհարը օրինականացնեն իրենց հարաբերությունները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին