▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի. Սեդա Մելքոնյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանն անդրադարձել է պատերազմին և դրա հետևանքներին, տարածքային և մարդկային կորուստներին:

«Դյուրին բան չէր որևէ հայի համար: Ինձ համար ամենացավալին պատկերացնելն է, որ Մոնթեն ինքը ինչ պիտի մտածեր: Ես գիտեմ, որ գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ պիտի աներ, որ արդյունքն այսպիսին չլինի»,- ասել է Սեդա Մելքոնյանը:

Նշենք, որ Քարվաճառն ազատագրած Մոնթեի հենց ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին