▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործ չունեք հայերի հետ. Մաքգրեգորի գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների ու թուրքերի մոտ

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը թվիթերյան իր էջում գրառում է արել հայերի մասին: «Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել:Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ:Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

 

 

Նշենք, որ Դիլոն Դենիսը, որը բրազիլական ջիու-ջիտսու մարզաձևում աշխարհի չեմպիոն է, ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:

Այս գրառումից հետո Մաքգրեգորը  քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից: Որոշ օգտատերեր մեկնաբանություններում անգամ վիրավորել ու սպառնացել են նրան` հայերին ցույց տված աջակցության համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին