Աշխարհի գերտերությունների կռիվներն այսօր առանձին փոքր կոնֆլիկտների մեջ են։ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: Ըստ նրա, օրինակ, եթե Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունի, այդ կոնֆլիկտներն ունեն շահառուներ, և այդ շահառուներն ամբողջ աշխարհի հզորներն են՝ դա կլինի Ամերիկան, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Այդ երկրներն իրենց հարաբերությունների մեջ հարաբերվում են այդ կետային հակամարտություններով։ Արձագանքելով Սիրիայում ստեղծված իրավիճակին ու ՀՀ վարչապետի դիրքորոշմանը, բանախոսը նշել է հետևյալը․ «Սիրիահայերին չօգնելը, ասելը, որ իրենք կառավարություն ունեն, թող իրենք զբաղվեն այդ հարցով, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք մեզ բրախող իշխանության հետ»: |
Դիտեք նաև՝