▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան էջում:

Պարետի որոշման մեջ ասված է.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

  1. Հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» բառերը փոխարինել «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» խմբագրությամբ.
  2. Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով.
  3. Հավելված N 1-ի Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.
  4. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում «Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ» բառերը լրացնել «բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով» բառերով.
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 23:59-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:
  6.  
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին