Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերի մասնակցությամբ այսօր նոր միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:
Նշվում է, որ ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաների տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, ինչպես նաև պոկել միկրոավտոբուսին փակցված արցախյան խորհրդանիշները:
Տեղի ունեցածը նկատել և օգնության են հասել ռուս խաղաղապահները, ովքեր ճանապարհել են երեխաներին: