▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի «նվերը» գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

ՀՀ  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկ Սյունիքի մարզ կատարած այցելությանը զուգահեռ համացանցում նոր սենսացիոն բացահայտումներով հանդես եկավ Գորիսի նախկին քաղաքապետ Ս. Հարությունյանը,հրապարակելով Սյունիքի նախկին մարզպետ,տխրահռչակ Լիսկայի պարտադրմամբ` իր երկու որդիներին Կապանի թիվ 3  միջնակարգ դպրոցի տնօրեն Է. Բեգլարյանի կողմից միջնակարգ կրթության կեղծ ատեստատներ տալու փաստերը (վերջիններս մեկ օր անգամ Կապան քաղաքում չեն բնակվել):

Հետաքրքիր է, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնիի հետ կայացած հանդիպման ժամանակ Գևորգ Կոստանյանի այն հավաստիացումը,որ գլխավոր դատախազի պաշտոնում իր հատուկ ուշադրության կենտրոնում լինելու են անպատ-ժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայ-քարը,արդյո՞ք վերաբերվում է նաև Սյունիքի մարզին, և հատկապես այդ արտասովոր ոճրագործին:

Անհամբեր սպասում ենք:

 

Մ. Աբրահամյան,   ք. Կապան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին